-
21.12.2019|
00:25
Թուրքիան չի կարող լռել ռուս «վարձկանների» մասին, որոնց անվանում են Վագների խումբ, որ աջակցում են Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:
-
21.12.2019|
00:24
ԵԱՏՄ երկրների ղեկավարներն ամփոփել են կառույցում ՀՀ նախագահության մեկ տարին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
21.12.2019|
00:22
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետ Բորիս Ջոնսոնի բրեկզիտի ծրագրին: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրին կողմ է քվեարկել 358 պատգամավոր, դեմ՝ 234: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնաժամկետը 2020-ի հունվարի 31-ն է:
-
21.12.2019|
00:21
Թել Ավիվի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Մալկա Կոեն Արմոնը ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ իր հետազոտական խումբն ավարտել է մկների վրա PJ34 մոլեկուլի գործողության ստուգումը, որն ապշեցուցիչ արդյունք է ցույց տալիս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները ոչնչացնելիս:
-
21.12.2019|
00:20
Թուրքիայի ՊՆ փոխնախարար Ալփասլան Քավաքլըօղլուն մասնակցել է Թուրքիայի և Ճապոնիայի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը նվիրված միջոցառմանը Ճապոնիայի դեսպանատանը:
-
21.12.2019|
00:19
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգեւատրել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնից հեռացող Տիգրան Սարգսյանին:
-
21.12.2019|
00:19
Ոստիկանության տարածած տեսանյութը շատ կասկածելի է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղան` Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Ոստիկանության տեսանյութին, ըստ որի` երկրորդ նախագահի աջակիցները գումար են առաջարկել վկաներին՝ ցուցմունքից հրաժարվելու համար:
-
21.12.2019|
00:18
Մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջին լոյալ ուժերին 72 ժամ է տվել Տրիպոլի և Սիրտ քաղաքները լքելու՝ հայտարարել է ԼԱԲ-ի հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարին:
-
21.12.2019|
00:17
Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է ևս 7 մշակույթի գործիչ։
-
21.12.2019|
00:16
Նունե Եսայանի, Ավո Խալաթյանի ու Ռոբերտ Քոչարյանի որդու հանդիպումը տեղի է ունեցել երկու ամիս առաջ։